Boeing-ը քննարկում է Pratt & Whitney PW4000-112 շարժիչներով 777 սերիայի ինքնաթիռի շահագործումը դադարեցնելու մասին որոշումը՝ հաղորդում է РИА Новости-ն:
Ընկերությունը հայտնել է, որ ներկայումս 69 օդանավ շահագործվում է, 59-ը պահեստավորված է: Boeing-ի առաջարկությունը ուժի մեջ կլինի մինչև Դենվերի պատահարի հետաքննության ավարտը:
Փետրվարին Դենվերից Հոնոլուլու թռչող Boeing-777 ինքնաթիռի աջ շարժիչը պայթել էր որոշակի բարձրության վրա, և ինքնաթիռի անձնակազմը ստիպված էր եղել վերադառնալ Դենվերի օդանավակայան: Բարեբախտաբար, վայրէջքը բարեհաջող էր, և 240 ուղևորից ու անձնակազմի 10 անդամից ոչ ոք չէր տուժել:
Պայթած շարժիչի բեկորներն ընկել էին բնակելի թաղամասի վրա, բայց դարձյալ տուժածներ չէին եղել:
Միջադեպից հետո Միացյալ Նահանգների ավիացիոն դաշնային վարչությունը սկսեց իրականացնել 777 սերիայի ինքնաթիռների ստուգում, ամերիկյան United Airlines ավիաընկերությունն էլ ժամանակավորապես դադարեցրեց իր այս տեսակի 24 ինքնաթիռի թռիչքները: