«Քառյակ մեդիա» ընկերության համահիմնադիր, քաղաքագետ Կարեն Բեքարյանն ազատ արձակվեց դատարանի դահլիճից:
Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ Վարդան Գրիգորյանի, բավարարեց Կարեն Բեքարյանի ձերբակալության որոշման դեմ պաշտպանի բողոքը, նաև մերժեց Բեքարյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին ԱԱԾ քննիչի միջնորդությունը:
Բեքարյանի փաստաբան Գոռ Միքայելյանը լրագրողների հետ ճեպազրույցում հայտնեց, որ իր պաշտպանյալի կալանավորումը որպես խափանման միջոց չընտրելու որոշումը կայացվել է հիմնավոր կասկածի բացակայության հիմքով:
Հիշեցնենք՝ Կարեն Բեքարյանը ձերբակալվել էր փետրվարի 20-ին: