Հայաստանի համար բացառիկ նշանակություն ունեցող լիճը շարունակում է խրված արդեն ճահճացած խնդիրների մեջ:
Սևանին անհրաժեշտ են մաքրման կայաններ, որ շրջակա համայնքների կոյաջուրը քաղցրահամին չխառնվի, ինչպես հիմա է ու տարիներ շարունակ է եղել: Վերջնականապես լուծված չէ 1905 մետր նիշից ցածր կառուցված առանձնատների հարցը: Դրանք բոլորն անխտիր ապամոնտաժման ենթակա են: Խնդիրների փունջը թեև տասնամյակների պատմություն ունի, պատկան մարմինները հավաստիացնում են՝ լուծումը մոտ է: Հովհաննես Վարդանյանն է պատմում: