Թենիսի աշխարհի առաջին ռակետ Նովակ Ջոկովիչը հաղթեց Ավստրալիայի բաց առաջնությունում:
Տղամարդկանց մենախաղի եզրափակիչում աշխարհահռչակ թենիսիստը մրցում էր Ռուսաստանը ներկայացնող Դանիել Մեդվեդևի հետ: Մոտ երկու ժամ ձգված մրցախաղում Ջոկովիչը հաղթեց երեք սեթերից հետո` 7:5, 6:2, 6:2 հաշվով:
Ջոկովիչն արդեն 9-րդ անգամն է հաղթում Ավստրալիայի բաց առաջնությունում: Մեծ սաղավարտի մրցաշարերում սերբը հաղթել է ընդհանուր առմամբ նվաճել է 18 տիտղոս: