Գիրք նվիրելու օրվա առիթով այցելել էինք դպրոցներից մեկը, որն ընդգրկված է նաև նոր չափորոշիչները փորձարկող դպրոցների ցանկում։ Այս մասին Ֆեյսբուքի էջում գրառում է կատարել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը:
«Ուսուցիչներն առաջին հանդիպում-քննարկումներից, վերապատրաստումներից բավական ոգևորված էին ու, մասնավորապես, օտար լեզուների ուսուցման մասով նշում էին, որ ըստ էության՝ նոր չափորոշիչը տալիս է նույն հնարավորությունը, ինչ լեզվի խորացված ուսուցման պարագայում է ստացվում։
Իհարկե, խնդիրներ էլ ենք ունենալու և միասին փոխելու ենք, բայց ուսուցիչների պատրաստակամությունը՝ գնալ ընդառաջ փոփոխություններին և միասին անել այդ փոփոխությունը, ամենակարևոր բանն է»,- գրել է Անդրեասյանը: