-Տնտեսական ու նաև քաղաքական հետաքրքիր զարգացումներ են սպասվում մեր տարածաշրջանում: Իրանը ամենաբարձր մակարդակով հայտարարեց ԵԱՏՄ-ին անդամակցելու ցանկության մասին: Գործընթացը մի քանի բաղադրիչ ունի: Նախ տնտեսականը: Իրանի համար անդամակցությունը կարող է թեթևացնել ԱՄՆ սահմանած ծանր պատժամիջոցները, երկրորդ շնչառություն տալով տնտեսությանը: ԵԱՏՄ-ի անդամների համար բացվում է նոր՝ 80 մլն-անոց շուկա:
- ԵԱՏՄ-ում Իրանի ներկայությունն ինչ կտա Հայաստանին: Կառույցին անդամակցող միակ երկիրը, որ ցամաքային սահման ունի Իրանի հետ՝ Հայաստանն է: Հետևաբար, հարևանի հետ առանց մաքասատուրքի առևտրից բացի, կմեծանա Երևանի դերն ու կշիռը կառույցում:
-Թեհրանի ցանկության երկրորդ բաղադրիչը քաղաքական է: Պարզ է, որ նման որոշումները միակողմանի չեն կայացվում ու եթե հայտարարությունն արվում է Իրանի նախագահի մակարդակով, նշանակում է՝ ԵԱՏՄ անդամ պետությունները առնվազն դեմ չեն տնտեսական ընտանիքի այդպիսի ընդլայնմանը: Հաշվի առնելով նաև վերջերս անցկացված ռուս-իրանական զորավարժությունները, կարելի է ենթադրել, որ տարածաշրջանում առաջիկայում գուցե քաղաքական նոր վերադասավորումներ լինեն, ու տեսնենք Թեհրան-Մոսկվա հարաբերությունների ջերմացում:
-Ինչպես կազդեն այս փոփոխությունները Հայաստանի վրա: Արթուր Խաչատրյանի ռեպորտաժը: