Պատերազմից շատ չանցած, Արցախը փորձում է ոտքի կանգնել: Ստեփանակերտում ու այլ բնակավայրերում հիմա շինարարների կարիք է զգացվում: Մոտ 7000 քանդված շինության փոխարեն Արցախում որոշել են 8000-ը կառուցել: Ծրագրերից մեկն էլ Ասկերան-Ստեփանակերտ-Գորիս ճանապարհի նորոգումն է:
Արցախի բնականոն կյանքի վերականգնումը նաև վարչապետի ճանապարհային քարտեզի բաղկացուցիչն է: Նոյեմբերի 18-ին հրապարակված պլանը նախատեսվում է ապահովել արցախցիների վերադարձը, ամբողջությամբ վերականգնել Արցախի բնականոն կյանքը, վերականգնել վնասված տները եւ ենթակառուցվածքները:
Ռումբերի պայթյուններին փոխարինած շինարարական աղմուկը՝ Մայա Խաչատրյանի ռեպորտաժում: