Արցախի ՆԳՆ Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը տեղեկացնում է, որ հանրապետության տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:
Միջշրջանային բոլոր ուղղություններով իրականացվում է ձնամաքրման աշխատանքներ: Ստեփանակերտ- Շուշի-Բերձոր ճանապարհահատվածի ամբողջ երկայնքով «Վահե Կարապետյան» և «Արցախուղի» ընկերություններն աշխատում են ճանապարհն առավել անվտանգ դարձնելու ուղղությամբ:
ՀՀ հետ կապող միջպետական մայրուղու Սարավան-Սիսիան-Զանգեր հատվածում տեղ-տեղ առկա է մերկասառույց: Տիգրանաշեն-Զանգակատուն հատվածները դժվարանցանելի են: Սյունիքի և Արարատի մարզերում տեղում է ձյուն:
ԱԻ պետական ծառայությունը հորդորում է բոլոր վարորդներին.
Դժբախտ ելքով պատահարներից և արտակարգ իրավիճակներից խուսափելու համար երթևեկն այս օրերին կազմակերպել միայն խիստ անհրաժեշտության դեպքում՝ պարտադիր ձմեռային անվադողերով: