Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը Facebook-ի իր պաշտոնական էջում դիմել է միջազգային իրավապաշտպան կառույցներին պաշտպանել Թուրքիայի խորհրդարանի հայ պատգամավոր Կարո Փայլանին, ով կարող է զրկվել պատգամավորական անձեռնմխելիությունից:
Ամերիկայի Հայ դատի հանձնախումբի գրառման մեջ նշված է. «Տեղեկացրեք Amnesty International-ին, Human Rights Watch-ին և Պետդեպարտամենտին, որ թուրքական կառավարությունը մտադիր է (հերթական անգամ) անձեռնմխելիությունից զրկել թուրքական խորհրդարանականներին, այդ թվում՝ Կարո Փայլանին»: