Սև ծովի շրջաններից ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված՝ փետրվարի 20-ին և 20-ի լույս 21-ի գիշերը հանրապետության ողջ տարածքում սպասվում է ձյուն, առանձին վայրերում՝ զգալի, լեռնային գոտիներում և լեռնանցքներում՝ բուք։ Գիշերը և առավոտյան հանրապետության բոլոր ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց։
Փետրվարի 22-24-ն սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին հարավ-արևմտյան է՝ 5-10 մ/վ: Օդի ջերմաստիճանը փետրվարի 21-22-ի գիշերն աստիճանաբար կնվազի 7-9 աստիճանով։
Երևանում փետրվարի 20-ին, 21-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում է ձյուն, 21-ի ցերեկը, 22-24-ն սպասվում է առանց տեղումների եղանակ:
Մանրամասները՝ տեսանյութում: