«Քառյակ մեդիայի» համահիմնադիր, քաղաքագետ Կարեն Բեքարյանը և ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի նախկին ղեկավար Արա Սաղաթելյանը ձերբակալվել են:
Այդ մասին 1lurer.am-ի հետ զրույցում հայտնեց Կարեն Բեքարյանի փաստաբան Գոռ Միքայելյանը:
Միքայելյանը տեղեկացրեց, որ Կարեն Բեքարյանի ձերբակալության դեմ բողոք է ներկայացնելու:
«Առաջնահերթ դա ենք անելու»,- տեղեկացրեց նա:
Ավելի վաղ հայտնել էինք՝ ԱԱԾ-ն խուզարկություն է իրականացրել Կարեն Բեքարյանի բնակարանում: