Արցախի ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից իրազեկում ենէ, որ Արցախի տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:
Այս պահին «Արցախուղի» և «Վահե Կարապետյան» ՓԲ ընկերությունները ձնամաքրման, միաժամանակ աղցանման աշխատանքներ են իրականացնում Ստեփանակերտը շրջաններին կապող բոլոր միջշրջանային ճանապարհահատվածներում:
Ստեփանակերտ-Երևան միջպետական մայրուղու որոշ հատվածներ դժվարանցանելի են: Սյունիքի և Վայոց ձորի մարզերում տեղում է ձյուն:
Սյունիքի մարզի Սիսիան-«Զանգեր» հատվածում (դժվարանցանելի) տեղ-տեղ մերկասառույց է։
ԱԻ ծառայությունը հորդորում է բոլոր վարորդներին՝ երթևեկը կազմակերպել բացառապես ձմեռային անվադողերով: