Փետրվարի 20-ին՝ ժամը 00:30-ին, Մ-2, Երևան - Երասխ - Գորիս - Մեղրի - հայ-իրանական սահման միջպետական ավտոճանապարհի Մեղրիի լեռնանցքում (կմ 372-ից մինչև կմ 373 հատված) տեղի է ունեցել քարաթափում՝ 120 խմ ծավալով։ Ճանապարհահատվածը միակողմանի փակ է։
Կատարվում են մաքրման աշխատանքներ։
Ճանապարհահատվածը բացվելուն պես կտրվի լրացուցիչ տեղեկություն` հայտնում են ՏԿԵՆ «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ից: