ՀՀ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանն Արագածոտնի և Վայոց Ձորի մարզպետներ Դավիթ Գևորգյանի, Արարատ Գրիգորյանի, «Դոմ Մոսկվի» մոսկովյան մշակութագործարարական կենտրոնի տնօրեն Վահրամ Կարապետյանի և Արմավիրի քաղաքապետ Դավիթ Խուդաթյանի հետ միասին այցելել է Ռուսաստանի Դաշնության անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչության Արմավիրի սահմանապահ զորամաս` մասնակցելու փետրվարի 23-ին` Հայրենիքի պաշտպանի օրվան ընդառաջ զորամասի հրամանատար Սերգեյ Վլասովի կողմից կազմակերպված ընդունելությանը:
Տոնական օրվան ընդառաջ, շնորհավորելով ՌԴ Արմավիրի սահմանապահ ջոկատի հրամանատարական կազմին և աշխատակիցներին, մարզպետ Համբարձում Մաթևոսյանն ընդգծել է, որ Հայրենիքի պաշտպան լինելն իրավամբ կոչում է յուրաքանչյուրի համար, ով ամուր կանգնած է իր հողի վրա, միշտ վառ է պահում հայրենի օջախի կրակն ու իր հերոս նախնիների ազատատենչ ոգին: Նա ռուս գործընկերներին մաղթել է քաջառողջություն, աշխատանքային ու անձնական բազում հաջողություններ: