Միացյալ Նահանգների ազգային անվտանգության գծով խորհրդական Ջեյք Սալիվանը հայտարարել է, որ երկրի նախագահ Ջո Բայդենը հրահանգել է համաձայնել ընդունել Իրանի միջուկային ծրագրի հարցը քննարկելու նպատակով հանդիպելու Եվրամիության առաջարկը: Այս մասին տեղեկացնում է իրանական Mehr գործակալությունը:
Բայդենի վարչակազմը ցանկություն է հայտնել Իրանի և այլ երկրների հետ բանակցություններ սկսել՝ քննարկելու միջուկային ծրագիրը:
Ջեյք Սալիվանը նշել է, որ միանգամայն հավանական է Իրանի հետ դիվանագիտական լուծում գտնել այս հարցում՝ ընդգծելով, որ բանակցությունները դեռևս գտնվում են նախնական փուլում: