«Ֆոտո Արցախ» նախագծի հեղինակն Արցախի գրողների միության անդամ և զինվորական կոչումով գնդապետ Սուրեն Սարումյանն է։ Նա նախ անկեղծանում է, թե ինչպես տարիներ առաջ մի ֆոտոխցիկ նվեր ստացավ, սկսեց ինքնակրթվել և դարձավ ֆոտոնկարիչ։ «Ֆոտո Արցախ» նախագծի նախապատմությունը ևս հետաքրքիր է։
Լուսանկարներում Արցախն է՝ իր անաղարտ հմայքով։ Համակարտություն, պատերազմ չկա։ Ֆոտոների ճնշող մեծամասնությունը պատերազմից առաջ է ստեղծվել, միայն մի քանիսը՝ հետո: Պատերազմի ընթացքում գնդապետը չի նկարել։
Լուսանկարները բոլորը հանպատրաստից են ծնվել։ Հատ-հատ հիշում է՝ երբ, որտեղ է նկարել։ Այս մեկն էլ Հադրութում էր, պատկերը գերող էր, անմիջապես նկարեց մեքենայի ապակուց։
Գյումրիում ցուցադրությունը մինչև փետրվարի 28-ն է, մարտին ցուցադրություն կկազամակերպեն Ստեփանակերտում, հետո՝ արտերկրում։ «Ֆոտո Արցախ» նախագիծն ուղերձ ունի մարդկությանը։
Գյումրեցի նկարիչ Վահան Թոփչյանը տպավորված է Սարումյանի Արցախով, այն մեկ բառով է բնութագրում՝ դրախտային։ Գյումրեցի բանաստեղծ Գևորգ Թումանյանը նաև իր գիրքն է նվիրել արցախցի գրողին, իսկ լուսանկարիչ Զավեն Խաչիկյանն ասում է՝ դժվարությամբ է համաձայնել մասնակցել, պատերազմից հետո սա առաջին ցուցադրությունն է, որ ներկա է։
Սուրեն Սարամյանը հատուկ շնորհակալագրով պարգևատրվեց Գյումրու քաղաքապետի կողմից։ Փոխքաղաքապետի անունից նրան որպես հիշատակ գիրք հանձնեցին Գյումրի քաղաքի մասին։