Փետրվարի 20-ին, ժամը 19:57-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Ներքին Չարբախի զինվորական հավաքակայանի մոտակայքում գտնվող կամրջի վրա տեղի է ունեցել ՃՏՊ. բախվել են ավտոմեքենաներ, կան արգելափակված տուժածներ:
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ և Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը:
Պարզվել է, որ բախվել են «Opel Zafira» (վարորդ՝ Ս․ Ֆ․, ծնված 1954 թ․) և «ՎԱԶ-2101» (վարորդ՝ Ռ․ Հ․, ծնված 1975 թ․) մակնիշների ավտոմեքենաները։ Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը «ՎԱԶ-2101» մակնիշի ավտոմեքենայի ուղևորներ Կ․ Խ․-ն (ծնված 1986 թ․) և Հ․ Ա․-ն (ծնված 1984 թ․) տեղի ուժերով դուրս են բերվել ավտոմեքենայից և հոսպիտալացվել «Էրեբունի» ԲԿ:
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «ՎԱԶ-2101» մակնիշի ավտոմեքենայի վարորդին և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային․ տուժածը հոսպիտալացվել է «Էրեբունի» ԲԿ: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները և իրականացրել ճանապարհի լվացման աշխատանքներ։