ԱՀ ԿԳՄՍ նախարար Լուսինե Ղարախանյանը և ԱՀ նախագահի Սփյուռքի հարցերով խորհրդական Ազատուհի Սիմոնյանն աշխատանքային այցի շրջանակներում այցելել են «Թումո» կենտրոն, որտեղ բավականին արդյունավետ հանդիպում են ունեցել «Թումոյի» հիմնադիր տնօրեն Մարի Լու Փափազյանի հետ։
Այցի ընթացքում քննարկվել են Արցախում իրականացվելիք «Թումո» ծրագրի զարգացմանն ուղղված առաջարկներ՝ մասնավորապես Արցախի երեք շրջաններում «Թումո տուփեր» տեղադրելու հարցը:
Այն իրենից ներկայացնում է արբանյակային մինի կենտրոնների ցանց, որը հնարավորություն է տալիս քիչ ծախսերով հեշտ տեղաշարժվել տարածքում՝ հանդիսանալով որպես հագեցած կոնտեյներ:
Պայմանավորվածություն է ձեռք բերվել համատեղ ջանքերով առաջիկայում ստեղծել «Թումո տուփեր», որոնցից յուրաքանչյուրում կարող է տեղավորվել 320 աշակերտ։