Թուրքիայի ներքին գործերի նախարարությունն անձեռնմխելիությունից զրկելու միջնորդություններ է ներկայացրել քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության ինը պատգամավորի, այդ թվում` կուսակցության համանախագահ Փերվին Բուլդանի դեմ, որի նկատմամբ մեղադրանք է ներկայացվել է 2014-ի ցույցերում իր դերակատարման համար՝ փոխանցում է Ahval-ը:
Կուսակցության անդամներ Ֆաթմա Քուրթուլանը, Կարո Փայլանը, Հյուդա Քայան, Մերալ Դանիս Բեստասը, Հակկի Սարուխան Օլուկը, Սերպիլ Քեմալբայը, Սեզայ Թեմելին, Պերո Դունդարը և Փերվին Բուլդանը կարող են պատգամավորական անձեռնմխելիությունից զրկվելու ընթացակարգի ավարտից հետո առերեսվել դատական գործընթացին:
Պատգամավորներին դատարանի առջև կանգնեցնելու համար խորհրդարանը պետք է քվեարկի այն հայտերի հարցով, որոնք պետք է ընդունի և մշակի Թուրքիայի արդարադատության նախարարությունը: