ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը, Եվրահանձնաժողովի ու Եվրախորհրդի ղեկավարները կոչ են արել ամրապնդել դաշինքի ու ԱՄՆ-ի հարաբերությունները՝ փոխանցում է Anadolu գործակալությունը:
Ղեկավարների եռյակը ողջունել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին և հավանության արժանացրել տրանսատլանտյան հարաբերություններում նոր էջ բացելու առաջարկը:
«Մենք պետք է ամրապնդենք մեր միասնությունը, քանի որ այն բխում է միմյանց պաշտպանելու խոստումից»,- հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը:
Ենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ սա պատմական հնարավորություն է Հյուսիսային Ամերիկայի ու Եվրոպայի միջև տարաձայնություններից հետո՝ Բայդենին և եվրոպացի ղեկավարներին հորդորելով վերականգնել վստահությունն ու ամրապնդել միասնությունը: