Մեր ներուժն ու էներգիան պետք է ծառայեցվեն Արցախի նոր վերածննդին՝ Արցախյան շարժման արժեքաբանության հիման վրա, Ֆեյսբուքի էջում գրել է ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը՝ կից հրապարակելով տեսանյութ:
Ավելի վաղ հայտնել էինք՝ ԱՀ նախագահն ու պաշտոնատար այլ անձինք մասնակցել են Արցախյան շարժման 33-րդ տարեդարձին նվիրված երթին: