ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն այցելել է ՄԱԱԶԿ ծրագրի շրջանակում ստեղծված SPACE59 թեթև արդյունաբերության ուսումնական և ծառայությունների մատուցման կենտրոն։
Կենտրոնում նախարարը հանդիպում է ունեցել թեթև արդյունաբերության ոլորտի ներկայացուցիչների հետ, որի ընթացքում քննարկվել են ոլորտի խնդիրները, ինչպես նաև թեթև արդյունաբերության զարգացմանը միտված առաջարկություններ ու հետագա քայլերը։
Այնուհետև Վահան Քերոբյանը շրջայց է կատարել կենտրոնում, ծանոթացել վերջինիս գործունեությանը, ապա մասնակցել կարի օպերատորների մեկամսյա դասընթացի ավարտական միջոցառմանը և շրջանավարտներին անձամբ հանձնել վկայագրերը։