ԱՀ ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունն իրազեկում է, որ այսօր սակրավորական ջոկատները նախատեսում են Ասկերանի շրջանի Լուսաձոր և Դահրավ համայնքների տարածքներից հայտնաբերված զենք-զինամթերքի վնասազերծման աշխատանքներ:
«Պայթյունների ձայներն ամենայն հավանականությամբ լսելի կլինեն նաև Ստեփանակերտում: Խնդրում ենք չանհանգստանալ: Տեղեկատու հեռախոս՝ 911»,- հայտնում են ԱԻՊԾ-ից: