«Վանաձորի ֆուտբոլի ակադեմիա» ՀԿ-ն կրկին կարող է գրանցել ֆուտբոլիստներ թե՛ միջազգային, թե՛ ներքին կարգով: Այս մասին հայտնում է ՀՖՖ-ն:
ՀՖՖ պաշտոնական կայքում հունվարի 29-ին հրապարակվել էր հոդված, որում նշված էր, որ «Վանաձորի ֆուտբոլի ակադեմիա» ՀԿ-ն («Լոռի ՖԱ») իրավասու չէ գրանցել նոր ֆուտբոլիստներ թե՛ միջազգային և թե՛ ներքին կարգով 3 ամբողջական և հաջորդական գրանցման ժամանակահատվածների ընթացքում՝ սկսած ս/թ փետրվարի 1-ից:
Հաշվի առնելով ՖԻՖԱ-ից փետրվարի 18-ի ուշ երեկոյան ստացված նամակն առ այն, որ «Վանաձորի ֆուտբոլի ակադեմիա» ՀԿ-ն մարել է ֆուտբոլիստ Դարկո Ենոքի նկատմամբ իր ֆինանսական պարտավորությունները՝ կատարելով համապատասխան վճարումները, «Վանաձորի ֆուտբոլի ակադեմիա» ՀԿ-ի նկատմամբ վարույթը փակվել է, իսկ ակումբի նկատմամբ կիրառված տրանսֆերային արգելքն այլևս չի գործում:
ետևաբար, «Վանաձորի ֆուտբոլի ակադեմիա» ՀԿ-ն կարող է գրանցել նոր ֆուտբոլիստներ թե՛ միջազգային, թե՛ ներքին կարգով՝ փետրվարի 19-ից սկսած: