Արցախի կառավարության Ֆեյսբուքի էջում լուսանկարներ են հրապարակվել այսօր տեղի ունեցած երթից, որը նվիրված է Արցախյան շարժման 33-րդ տարեդարձին:
Երթին մասնակցել են Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը, Արցախի հոգևոր թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ․ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը, Արցախի ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը, Արցախի Հանրապետության պետնախարար, ֆինանսների նախարար Գրիգորի Մարտիրոսյանը:
Քայլերթը մեկնարկել է Ստեփանակերտի Վերածծնդի հրապարակից դեպի Եղբայրական հուշահամալիր: Երթի մասնակիցները հարգանքի տուրք են մատուցել Արցախյան պատերազմի նահատակների անմահ հիշատակին։