Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանում ստեղծվել է «Քարավան» գրական-մշակութային ակումբը, որի շրջանակում տեղի կունենա հանդիպում-քննարկումներ, կարծիքների փոխանակումներ գրական-մշակութային կյանքին առնչվող արդի խնդիրների շուրջ:
Ակումբի առաջին հանդիպումը տեղի կունենա փետրվարի 21-ին՝ ժամը 13:00-ին, նվիրված Մայրենիի օրվան:
Հանդիպման հյուրն է լինելու լեզվաբան, ՀՀ ԿԳՄՍՆ լեզվի կոմիտեի նախագահ Դավիթ Գյուրջինյանը:
Կքննարկվեն հայոց լեզվին վերաբերող արդի խնդիրները: