Փետրվարի 19-ին Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 388 նոր դեպք: Դեպքերի ընդհանուր քանակը երկրում 267 701 է: Այս մասին գրում է կառավարության stopcov.ge կայքը:
Երեկ իրականացվել է՝ 16391 թեստավորում, որից 10091-ը հակամարմինների, 6300-ը՝ ՊՇՌ թեստով:
Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից բուժվել է ևս 331 պացիենտ: Երկրում ընդհանուր հաշվով վարակը հաղթահարել է 260 597 մարդ: Մեկ օրում վարակից մահացել է ևս 7 մարդ, ընդհանուր՝ 3406:
Դրական դինամիկայի ցուցանիշը՝ օրը 2.37%, վերջին 14 օրվա ցուցանիշը՝ 2.7%, վերջին 7 օրվանը՝ 2.4%: