Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը փետրվարի 19-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ Վահե Քեուշգուերյանը նշանակվել է Արցախի Հանրապետության նախագահի հասարակական հիմունքներով խորհրդական՝ զարգացման ծրագրերի գծով։
Վահե Քեուշգուերյանը ծնվել է 1957 թ. մարտի 8-ին Սիրիայի Հոմս քաղաքում։ Աշխատանքային գործունեությունը սկսել է Իտալիայում՝ հիմնելով գինեգործական ընկերություններ Տոսկանիայի և Պուլիայի շրջաններում: 2009 թ. նա իր ընտանիքի հետ տեղափոխվել է Հայաստան և հիմնադրել գինեգործական-խորհրդատվական «Սեմինա Քընսալթինգ» ընկերութունը, ինչպես նաև ներգրավվել տարբեր գինեգործական նախագծերի ստեղծման գործընթացում, ինչպիսիք են` «Կարասը», «Կատարոն», «Քյօշը», «Զուլալը» և «Օշինը»:
Վահե Քեուշգուերյանը ներկայումս «ՎայնՎորքս» ընկերության սեփականատերն է, որն զբաղվում է բարձրորակ գինիների արտադրությամբ` աջակցելով սկսնակ գինեգործական նախագծերին:
Նա նաև զարգացման ու հասարակական մի շարք այլ նախագծերի հեղինակ է: