«Վրացական երազանք» կուսակցությունը վարչապետի պաշտոնում առաջադրել է պաշտպանության նախարար Իրակլի Ղարիբաշվիլիին: Նա կառավարության ղեկավար է եղել նաև 2013-15 թվականներին, գրում է aliq-ը:
Ղարիբաշվիլին խոստացել է վերականգնել կարգուկանոնը երկրում: Վրացական մամուլի ուշադրությունից չի վրիպել հանգամանքը, որ Ղարիբաշվիլին ընդգծված ատելություն ունի ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցության նկատմամբ:
Նախկին վարչապետ Գախարիան հրաժարական տվեց՝ նշելով, որ հակասություն է ունեցել իշխող թիմի հետ, ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցության ղեկավար Նիկա Մելիային կալանավորելու հարցով:
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին մտահոգություն է հայտնել երկրում ստեղծված իրավիճակից: Նա երկխոսության կոչ է արել՝ թուլացնելու Վրաստանում խորացող լարվածությունն ու հակամարտությունը: