Գիրք նվիրելու օրվա կապակցությամբ «Անտարես» հրատարակչությունը շարունակում է վերջին տարիների բարի ավանդույթը՝ «Գրքի ընկեր» նախաձեռնության շրջանակում գնահատելով մեդիադաշտի աշխատանքը:
Հրատարակչությունը «Գրքի ընկեր» պատվոգրով և իր հրատարակած լավագույն գրքերով է գնահատում այն լրատվամիջոցների ու լրագրողների աշխատանքը, որոնք մշտապես և ակտիվ զբաղվում են գրքի և գրականության քարոզչությամբ:
Այսօր գրականությանն ու գրողներին նվիրված արհեստավարժ ռեպորտաժների և հաղորդումների համար «Գրքի ընկեր» պատվոգրին են արժանացել նաև Հանրային հեռուստաընկերությունն ու «Լուրերի» լրագրողներ Նունե Ալեքսանյանն ու Հովհաննես Վարդանյանը: