Գիրք նվիրելու օրվա առթիվ Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն Հովհաննես Մովսիսյանը գրքեր է նվիրել ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետին, որտեղ սովորել է:
Գրքերը բազմաժանր են և հետաքրքիր կլինեն ապագա լրագրողների համար՝ հմտանալու մտքերը շարադրելու, պատմություն կերտելու ու հանրային խոսքը զարգացնելու գործում:
Ֆակուլտետի դեկան Նաղաշ Մարտիրոսյանն էլ համալսարանի կողմից մասնագիտական գրքեր է նվիրել Հանրայինի գրադարանին՝ նշելով, որ իրենք կանգնած են եղել այս տոնի ակունքներում՝ առաջարկելով Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը միմյանց գիրք նվիրելու ավանդույթ ձևավորել։