Կալիֆոռնիայի Ստորին պալատի օրենսդիր Քրիս Հոլդենը ներկայացրել է օրինագիծ, որով պետությունը պետք է դադարեցնի ներդրումները Թուրքիայում՝ հաղորդում է «Արմենպրեսը»:
«Թուրքիան, որը դեռ չի զղջացել, թույլ չի տալիս վերականգնել Հայոց ցեղասպանությունը վերապրած ընտանիքների արդարությունը: Դա Թուրքիային ավելի վտանգավոր է դարձնում երկրում ապրող ազգային փոքրամասնությունների և հարևան Հայաստանի համար: Թուրքիայի կառավարությունում շարունակվող ներդրումներն ազդարարում են, որ նրանց գործողություններն աջակցություն են ստանում, և դրան պետք է վերջ տրվի»,- ասել է Քրիս Հոլդենը:
«Ժամանակն է, որ Կալիֆոռնիան ճշմարիտ և արդար քայլ կատարի Հայոց ցեղասպանության հարցում»,- ասել է օրենսդիրը: