ԻԻՀ-ում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանն ընդունել է ԻԻՀ-ում Ճապոնիայի դեսպան Քազութոշի Այքավային՝ հայտնում են դեսպանությունից:
Դեսպանները տեղեկություններ են փոխանակել ԻԻՀ-ում իրենց առաքելությունների կողմից իրականացվող աշխատանքների մասին։
Զրուցակիցները մտքեր են փոխանակել հարավկովկասյան տարածաշրջանի վերջին իրադարձությունների կապակցությամբ։
Անդրադարձ է եղել ՀՀ-ԻԻՀ և Ճապոնիա-ԻԻՀ հարաբերություններին և դրանց զարգացման միտումներին։
Ճապոնիայի դեսպանը ՀՀ դեսպանին տեղեկացրել է Ճապոնիայի կառավարության կողմից Հայաստանին հումանիտար օգնություն հատկացնելու մասին, ինչի կապակցությամբ ՀՀ դեսպանը հայտնել է իր երախտագիտությունը։