Աշխատանքային այցով Երևանում գտնվող Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտի ավագանու անդամները երևանյան գործընկերների ուղեկցությամբ այցելել են «Եռաբլուր» զինվորական պանթեոն՝ ծաղիկներ խոնարհել իրենց կյանքը Հայրենիքի անկախության ու ազատության համար զոհաբերած հայորդիների հիշատակին:
Այնուհետև Երևանի քաղաքապետարանում կայացած հանդիպման շրջանակում կողմերը քննարկել են հայոց երկու մայրաքաղաքների օրենսդիր մարմինների միջև համագործակցության ընդլայմանն առնչվող հարցեր:
Երևանի ավագանու անդամները, ընդգծելով երկու մայրաքաղաքների միջև հաստատված համագործակցության կարևորությունը՝ նշել են, որ Երևանը շարունակելու է համակողմանի աջակցություն ցուցաբերել Ստեփանակերտին՝ ադրբեջանաթուրքական ագրեսիայի հետևանքերը քաղաքում վերացնելու գործում:
Ստեփանակերտի ավագանու անդամներն իրենց հերթին նշել են, որ հետպատերազմյան այս փուլում երկու մայրաքաղաքների միջև փոխգործակցության ընդլայնումն ու աջակցության ծրագրերի իրականացումն առավել քան կարևոր է և անհրաժեշտ: