Հայաստանի եզդիական համայնքն այս տարի «Խդր Նաբիի» սուրբ տոնը նշում է առանց իրենց առաջնորդի՝ Ազիզ Թամոյանի, ով իր կյանքում ամեն ինչ արեց եզդի ժողովրդի ազգապահպանության համար։ Եզդիները «Խդր Նաբի» տոնը նշում են յուրաքանչյուր տարվա փետրվարի 13-ից հետո առաջին եկուշաբթիից։ Հաջորդ օրվանից եզդիները եռօրյա ծոմ են պահում։ Բուն տոնը նշում են ուրբաթ օրը: Եզդիներին շնորհավորել է հոգևոր առաջնորդը:
«Ուզում եմ աշխարհի բոլոր եզդիներին այս տոնի առթիվ ցանկանալ միասնություն։ Դա Ազիզ Թամոյանի ամենամեծ խորհուրդն էր մեզ՝ ստեղծել ազգի մեջ միասնություն։ Մենք ասում ենք թվակ։ Ես ցանկանում եմ եզդի ազգին, որ այսօրվա տոնին բոլորի նպատակները սուրբ Խդր Նաբին կատարի և պահապան լինի մեր երիտասարդներին»,- ասել է Շեյխ Բրո Հասանյանը: