«Լոռի» ֆուտբոլային ակումբը հայտնում է, որ թիմի շարքերն է համալրել Գոռ Մանուկյանը:
Մանուկյանը Երևանի «Փյունիկի» սան է, որտեղ անցկացրել է կարիերայի մեծ մասը։ Հանդես է եկել նաև «Ալաշկերտում»։
27-ամյա դարպասապահը Հայաստանի չեմպիոն է, եռակի գավաթակիր և սուպերգավաթակիր։
Մանուկյանը հանդես է եկել Հայաստանի Մ19, Մ21 և ազգային հավաքականներում։