Գիրք նվիրելու օրվան ընդառաջ` «Մոսկվայի տուն» մշակութագործարարական կենտրոնը բաց դաս է կազմակերպել Ավ. Իսահակյանի անվան գրադարանի «Ռուսական կենտրոնում»: Սաները ներկայացրել են ռուս մանկագիր Ագնիա Բարտոյի բանաստեղծություններ: Բաց դասի վերջում «Մոսկվայի տունը» երեխաներին ու գրադարանին ռուսալեզու գրքեր է նվիրել:
«Ռուսական կենտրոնը» բացվել է նախորդ տարի` «Մոսկվայի տուն» կենտրոնի նախաձեռնությամբ: Այստեղ 7-14 տարեկան երեխաների համար անցկացվում են ռուսերենի անվճար դասընթացներ: Ծրագիրը մեկնարկել է 2019 թվականի հոկտեմբերից և իրականացվում է Հայաստանի ութ քաղաքներում:
Վահրամ Կարապետյան («Մոսկվայի տուն» կենտրոնի գլխավոր տնօրեն) - «Մենք այս ակցիան իրականացնելու ենք նաև հանրապետության այլ գրադարաններում: Մեր գործունեությունն ուղղված է կրթական ոլորտին, ռուսաց լեզվի և մշակույթի մասսայականացմանը, հայ և ռուս ժողովուրդների միջև բարեկամական կապերի ամրապնդմանը: Դա է պատճառը, որ երեխաներին նվիրեցինք Մոսկվայի մասին պատմող գրքեր»: