Հայաստանյան այցի շրջանակում ԱՀ ԿԳՄՍ նախարար Լուսինե Ղարախանյանը և ԱՀ նախագահի սփյուռքի հարցերով խորհրդական Ազատուհի Սիմոնյանը հանդիպել են «ԿԱԶԱ» շվեյցարական մարդասիրական հիմնադրամի տնօրեն Տաթևիկ Բաղդասարյանի հետ։
Հանդիպման ընթացքում քննարկվել են կրության ոլորտին առնչվող որոշ հարցեր, մասնավորապես՝ նախադպրոցական հաստատությունների դաստիարակների և հանրակրթական դպրոցների ուսուցիչների համար առաջիկայում նախատեսվող սոցիալ-հոգեբանական վերականգնողական տասնամսյա ծրագիրը։