Փետրվարի 17-19-ը «Դինամո» մարզական-հասարակական կազմակերպությունում անցկացվել է արագ շախմատի ոստիկանության առաջնությունը, որին մասնակցում էին ոստիկանության 16 ստորաբաժանումների և Արցախի ոստիկանության հավաքական թիմերը։
Թիմային պայքարում հաղթող է ճանաչվել ոստիկանության կրթահամալիրի հավաքական թիմը, երկրորդ և երրորդ տեղերն զբաղեցրել են համապատասխանաբար ոստիկանության Երևան քաղաքի և Արարատի մարզային վարչությունների հավաքական թիմերը։
Անհատական պայքարում լավագույնը ճանաչվել է ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայող Արտաշես Հովհաննիսյանը, 2-րդ տեղում Հայկ Կուծանյանն էր՝ ոստիկանության կրթահամալիրից։ Երրորդ մրցանակային տեղն զբաղեցրել է Արմենակ Գևորգյանը, որը ևս ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայող է։
Լավագույն խաղ ցուցադրելու համար Հայկ Փարսադանյանի անվան մրցանակին արժանացել է Արցախի ոստիկանության թիմից Մանանա Ծատրյանը։ Առաջնության հաղթողներն ու մրցանակակիրները պարգևատրվել են դիպլոմներով, մեդալներով, հուշանվերներով ու դրամական պարգևներով։
Մրցանակները հանձնել են Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ, ԱԺ կրթության, գիտության, մշակույթի, սպորտի, սփյուռքի հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանն ու ոստիկանության մարտական և ֆիզիկական պատրաստականության բաժնի պետ Արմեն Մկրտչյանը։