Ամերիկյան «Փերսևերանս» կոչվող մարսագնացը հաջողությամբ վայրէջք է կատարել Մարս մոլորակի վրա: Թռիչքի ամբողջ ընթացքում ՆԱՍԱ-ն ուղիղ եթեր է հեռարձակել թիմի աշխատանքը: Վայրէջքի համար ընտրվել էր Ջեզերո լճի ավազանը, որը միլոնավոր տարիներ առաջ չորանալուց հետո վերածվել է ամայի խառնարանի, ներկայացնում է reuters-ը:
«Ես հպարտ եմ մեր թիմի աշխատանքով, քանի որ կարողացել ենք հարմար հարթ տեղ գտնել սարքը կայանելու համար և այժմ կատարվում են տարածքի նկարահանումներ»՝ ասել է Հետազոտական խմբի ղեկավար Ալեն Չենը:
2 միլիարդ 700 միլիոն դոլար արժողությամբ այս առաքելության գլխավոր նպատակը մանրէների նշույլներ հայտնաբերելն է: NASA-ի մասնագետները հույս ունեն մարսագնացի օգնությամբ հայտնաբերել այդ մոլորակի վրա մարդկային կյանքի հետքեր:
Գիտնականները նշում են, որ առաջին անգամ Մարս է ուղարկվող հետազոտության նպատակը կյանքի նշաններ փնտրելն է: Նախորդ առաքելությունների ընթացքում փորձել են պարզել՝ արդյոք հնարավո՞ր է մոլորակը բնակեցնել: Այս անգամ Մարս է ուղարկվել նաև փոքր ուղղաթիռ՝ հասկանալու համար՝ արդյոք հնարավո՞ր է թռչել Մարսի մթնոլորտում:
«Ամենահետաքրքիրը նոր է սկսվում, և շատ բան ենք սովորելու հաջորդ օրերի ու շաբաթների ընթացքում»,- ասել է ՆԱՍԱ-ի գիտական առաքելության տնօրեն Լորի Գլեյզը:
ՆԱՍԱ-ին մարսագնացի հաջող վայրէջքի կապակցությամբ շնորհավորել է ԱՄՆ նախագահը: Ջո Բայդենը նշել է, որ հպարտանում է ՆԱՍԱ-ի թիմով և առաջիկայում բոլորին անձամբ կշնորհավորի:
Մարս թռչելու համար հերթ է գոյացել: Կարմիր մոլորակ են շտապում Չինաստանն ու Արաբական Միացյալ Էմիրությունները: Երկու պետություններն առայժ Մարսի ուղեծիր են ուղարկել իրենց տիեզերական սարքերը: