ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը որոշել է վերադառնալ ոչ միայն Իրանի միջուկային գործարքին, այլև Փարիզի կլիմայի համաձայնագրին, որից ԱՄՆ-ը դուրս էր եկել 2017 թվականին այն ժամանակվա նախագահ Դոնալդ Թրամփի որոշմամբ՝ գրում է euronews-ը:
Բայդենը խոստացել է մինչև 2050 թվականը թունավոր արտանետումները հասցնել զրոյական մակարդակի և ԱՄՆ-ում ապահովել ամբողջովին մաքուր էներգիայի տնտեսություն: Եվրամիությունը ողջունել է Բայդենի որոշումը:
Աշխարհում մթնոլորտի ամենամեծ աղտոտողը Չինաստանն է՝ գլոբալ արտանետումների գրեթե մեկ երրորդով, ԱՄՆ-ը երկրորդ տեղում է՝ հանքային վառելիքի օգտագործմամբ և գյուղատնտեսական ու արդյունաբերական խոշոր հատվածներով: