Բայդենի վարչակազմը հայտարարել է, թե պատրաստ է չեղարկել Իրանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու նախկին նախագահ Թրամփի որոշումը և վերադառնալ Իրանի միջուկային գործարքի շուրջ բանակցություններին՝ հաղորդում է AP-ն:
Հինգշաբթի ուշ երեկոյան Պետդեպարտամենտը հայտարարել է, որ մեղմացնում է նաև Նյու Յորք՝ ՄԱԿ-ի կենտրոնակայան, իրանցի դիվանագետների ժամանումների սահմանափակումները:
Այս քայլերը Վաշինգտոնը ձեռնարկում է G7-ի երկրների ղեկավարների հանդիպումից և Մյունխենի ամենամյա անվտանգության համաժողովից առաջ:
Ակնկալվում է, որ նախագահ Ջո Բայդենը երկու հանդիպումներում էլ ելույթ կունենա: