Փետրվարի 19-ին ԱՀ ԿԳՄՍ նախարար Լ․ Ղարախանյանը աշխատանքային այցով մեկնել է ՀՀ։ Այս մասին հայտնում են Արցախի կրթության, գիտության և մշակույթի նախարարությունից:
Այցի շրջանակներում նախարարը հանդիպում է ունեցել ՀՀ վարչապետի աշխատակազմի Սփյուռքի գործերով գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի հետ։
Հանդիպման ընթացքում քննարկվել են Արցախի արդի փուլում կրթության ոլորտի բարեփոխումներին վերաբերող հարցեր, այդ թվում՝ կրթության, մշակույթի և սպորտի ոլորտում առկա խնդիրներ, պատերազմի հետևանքով վնասված կամ ավերված գույքային բազայի վերականգնման հետ կապված հարցեր, մշակութային ժառանգության պահպանման գործում միջազգային կառույցների, մասնավորապես՝ միջազգային իրավապաշտպան գիտական ներուժի ընդգրկման խնդիրները։
Հանդիպմանը ներկա է եղել նաև ԱՀ նախագահի Սփյուռքի հարցերով խորհրդական Ազատուհի Սիմոնյանը։