Թուրքիայի Այդըն շրջանում փետրվարի 14-ին քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության ձերբակալված կին անդամներն ազատ են արձակվել, հաղորդում է ermenihaber-ը։
Քրդական Mezopotamya լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ազատ արձակված կանանցից 4-ը հայտնել են, որ ոստիկանատանն իրենց մերկացրել են խուզարկության ենթարկելուց առաջ։
Ընդ որում՝ նման խուզարկությունները կրկնվել են փաստաբանների հետ ամեն հանդիպումից հետո։ ԺԴԿ-ական գործիչները նշել են, որ նման վերաբերմունքը հակաօրինական է ու ստորացուցիչ, և համապատասխան իրավական քայլերի են դիմելու՝ իրենց նկատմամբ նման վերաբերմունքի համար։