Եվրոպա լիգայի խաղարկության 1/16-րդ եզրափակչի շրջանակում «Ռոման» հյուրընկալվելիս առավելության հասավ «Բրագայի» նկատմամբ։ Պաուլո Ֆոնսեկայի սաներն առաջին խաղում հաղթեցին 2-0 հաշվով։
Խաղի հաշիվը 5-րդ րոպեին բացեց Էդին Ջեկոն։ Խաղավերջում իր թիմի առավելությունը կրկնապատկեց Բորխա Մայորալը։
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հռոմեական թիմի մեկնարկային կազմում էր և մասնակցեց ողջ հանդիպմանը։
Թիմերի պատասխան հանդիպումը կկայանա փետրվարի 26-ին` Հռոմում: