Շուռնուխում 13 տուն կկառուցվի ամբողջությամբ պետական միջոցներով: Սյունիքի անվտանգային հարցերով զբաղվող միջգերատեսչական աշխատանքային խմբի 3-րդ նիստին, որ անցկացվում է Գորայքում, մասնակցում են փոխնախարարներ, գերատեսչությունների ներկայացուցիչներ և պատգամավորներ: Քննարկվում են հետպատերազմական ժամանակահատվածում Սյունիքի մարզում առաջացած խնդիրները:
Տեղում աշխատում է «Լուրերի» նկարահանող խումբը: Մանրամասները Անուշ Մուրադյանն է ներկայացնում:
«Հանձնաժողովը ստեղծվել էր դեռ հունվարի 15-ին վարչապետի որոշմամբ, և այսօր արդեն Գորայքում հանձնաժողովի անդամները հանդիպել են՝ քննարկելու հերթական արդյունքները և ձեռքբերումները»,- ասում է մեր թղթակիցը:
Անուշ Մուրադյանը զրուցել է ՀՀ պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանի հետ: