Փետրվարի 20-ին նախանշված է կորոնավիրուսի դեմ ռուսական երրորդ պատվաստանյութի պաշտոնական գրանցումը, որը ստեղծվել է Չումակովի անվան կենտրոնում: Այս մասին տեղեկացնում է РИА Новости-ն:
Ավելի վաղ ՌԴ փոխվարչապետ Տատյանա Գոլիկովան ասել էր, որ դեղամիջոցը պետք է գրանցվի փետրվարի կեսերին:
«Կովիվակ» պատվաստանյութի ներարկման ժամանակ դեղամիջոցը տարբերակում է վարակի հակագենային բաղադրությունը, հիշում է այն և պատրաստ է լինում դրա հետագա դրսևորումներին: