Այս տարի փետրվարի 19-ին եզդիները տոնում են Խըդըր Նաբիի տոնը։ Խըդր Նաբին համարվում է իղձ ու երազանք, նպատակներ իրականացնող, մուրազատու հրեշտակ։ Խըդր Նաբիի օրը եզդի երիտասարդներն աղոթում են և խնդրում Խըդր Նաբիին, որ իրենց իղձերն ու ցանկությունները հասցնի Աստծուն՝ տեղեկացրել է ՀՀ ԱԺ պատգամավոր Ռուստամ Բաքոյանը:
«Ազգային տոները կարևոր են հոգևոր դաստիարակության, ազգային ինքնության պահպանման և միասնության գործում: Կցանկանամ, որ մենք չտրվենք օտարամոլության, այլ կարևորելով մերը՝ կարողանանք պահպանել բոլոր կարևոր ազգային արժեքներն ու սովորույթները, փոխանցել սերունդներին և աշխարհին ներկայացնել մերը:
Թող երիտասարդները հավատան հրաշքների և այս բարի ու խորհրդավոր տոնը նշեն մեծ խանդավառությամբ և սպասումներով:
Շնորհավորում եմ բոլորիս Խըդր Նաբիի տոնի առթիվ»,- Ֆեյսբուքի իր էջում գրել է պատգամավորը։