Ոռոգման համակարգերի արդիականացմամբ կբարձրացվի ոռոգման և ջրօգտագործման արդյունավետությունը Արարատի, Արմավիրի, Վայոց ձորի, Կոտայքի, Արագածոտնի, Գեղարքունիքի և Սյունիքի մարզերում, ինչպես նաև՝ Երևանում՝ տեղեկացնում է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը:
«Ծրագիրն իրականացվում է ՏԿԵ նախարարության Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի կողմից՝ Եվրասիական զարգացման բանկի աջակցությամբ և ՀՀ Կառավարության համաֆինանսավորմամբ:
Ծրագրի ազդեցությունը՝
• ջրանցքների վերականգնում.
• ոռոգելի հողատարածքների ավելացում.
• էլեկտրաէներգիայի խնայում և շահագործման ծախսերի կրճատում.
• ներտնտեսային ոռոգման ցանցերի վթարային հատվածների վերանորոգում»,- տեղեկացրել է նախարար Պապիկյանը։