«Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանն այսուհետ հանդես կգա Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականում: 20-ամյա ֆուտբոլիստի հետ զրուցել է ՀՖՖ-ն:
«Հպարտության զգացողություններ ունեմ Հայաստանի ազգային հավաքականում խաղալու կապակցությամբ: Ինձ հայ եմ համարում, չնայած որ ծնվել եմ Ռուսաստանում: Շատ ուրախ եմ, որ պաշտպանելու եմ իմ նախնիների պատմական հայրենիքի պատիվը:
Թիմին միանալու որոշումը կայացրել եմ ինքս, իսկ ընտանիքս հավանություն է տվել իմ որոշմանը: Միշտ հետևել եմ Հայաստանի ազգային հավաքականի ելույթներին: Անձամբ ծանոթ եմ Խորեն Բայրամյանին և Վարազդատ Հարոյանին: Կարծում եմ՝ ֆուտբոլիստների խաղամակարդակը շատ բարձր է, իսկ Հենրիխ Մխիթարյանը, անկասկած, թիմի առաջատարն է:
Հավատում եմ, որ թիմն ի վիճակի կլինի լուծել իր առջև դրած խնդիրները: Որպես հավաքականի կազմը համալրող նոր ֆուտբոլիստ, պատրաստ եմ իմ կողմից անել առավելագույնը: Պատրաստ եմ խաղալ դաշտի կենտրոնում՝ տարբեր դիրքերում»,- ասել է ընտրանու նորեկը: